Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինական և պատվերով քրեական հետապնդման մասով դատախազության պարզաբանման մեջ բազմաթիվ մանիպուլյացիոն և անհիմն ձևակերպումներ կան, որոնց հետագայում կանդրադառնամ։
Իսկ հիմա մեջբերում դատախազության պարզաբանում կոչեցյալից.«Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ Ն․Մ․-ի կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն Ն․Մ․-ի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։
Հասկացա՞ք ինչու չեն բողոքարկել։
Իսկ հասկացա՞ք ինչու են դրա մասին հիշել համարյա 2 ամիս անց՝ Աշոտ Մինասյանին դատավոր Բախշիյանի կողմից ազատ արձակվելուց անմիջապես հետո։
Չէ պավերով ոչինչ չկա, ուղղակի ուշ են ջոկել)))
Երեմ Սարգսյան
Փաստաբան