կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 11:42
Քաղաքական

Դուք դեռ պետք է դատվեք և ոչ միայն այս հանցագործության համար. Արծվիկ Մինասյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Արդեն նշել էինք, որ ԱԺ-ում ընթանում էր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստը։ Օրակարգում ներառված է hանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Նիստի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՔՊ-ական պատգամավորների միջև: Արծվիկ Մինասյանը դատախազությանը հաղորդում տվեց հանցագործության մասին և ասաց, որ իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը պետք է դատվեն ապատեղեկատվություն տարածելու համար:

«Դուք պետք է դատվեք դեռ: Դուք եւ Վահագն Ալեքսանյանը հայտարարում եք, որ գուցե «Հայաստան» դաշինքն է հրավիրել Ադրբեջանին։ Հենց հիմա ձեզնից պատասխան եմ պահանջում եւ հրապարակային հայտարարում եմ՝ դատվելու եք: Պաշտոնապես դիմում եմ Դատախազությանը՝ անմիջապես հարուցեք քրեական գործ եւ բացահայտեք՝ ովքեր են դավաճանները»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ խոսքն ուղղելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: 

Իրավիճակը նախ սրվեց, երբ նիստի մեկնարկին վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ հայտարարելով, որ արդեն տեւական ժամանակ է՝ առաջնագծի տարբեր հատվածներում տեղի են ունենում ռազմական գործողություններ, իսկ ՀայաստանիՊՆ-ն հանրությանը զրկում է ամբողջական լրատվություն ստանալու հնարավորությունից, եւ հանձնաժողովի անդամները քաջ գիտակցում են, թե ինչ վտանգներով է հղի, երբ հայ հանրությունը տեղեկատվություն չստանալու պարագայում հայացքն ուղղում է թշնամի պետության տեղեկատվական աղբյուրներին:

Մանուկյանը նշեց, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պետք է նախաձեռներ արտահերթ նիստ հենց այս հարցերը քննարկելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։