Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության կողմից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Խորհրդարանում հնչեցված մի շարք հարցերին և մեղադրանքներին՝ նշելով, մասնավորապես, հետևյալը.
«Որոշել էի ելույթ չունենայի, բայց քանի որ պարզվեց վերջին պատերազմի մեղավորն էլ եմ ես և հոկտեմբերի 19-ին կարող էի կանգնեցնել պատերազմը և չեմ կանգնեցրել, պետք է խոսեմ․․․ Հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը , պատերազմի ընթացքում 5 անգամ հանդիպել եմ ձեր ղեկավարի հետ , մեկ անգամ էլ՝ հեռախոսաազանգ եմ ունեցել, սեպտեմբերի 27-ի առավոտյան, պատերազմից 2 ժամ հետո, Դաշնակցությունը որոշում կայացրեց, որ ամեն քաղաքական տարաձայնություն դնում ենք մի կողմ , բոլորս զինվորի , պետության կողքին ենք, այդ մասին փոխանցել եմ ձեր կուսակցության ղեկավարին։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ 5 հանդիպումների մասին։
Ամսի 27-ից մինչև ամսի 19-ը ամեն օր ձեր «արծրունհովհանիսյաններով» ժողովրդին ասել եք հաղթում ենք, հաղթել ենք, Գետաշենն ու Շահումյանը գրավել ենք։ Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում ձեր վարչապետն ասում է վիճակը լավ չի, պետք է տանք , ես ասել եմ հետևյալը․ «Պարոն Նիկոլ Փաշինյան ,եթե այս պատերազմում հաղթենք բոլոր դափնիները քոնն է և քո քաղաքական թիմինը, բայց եթե պարտվենք, ըստ ինձ դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք չեք մարդելու։
Ասել եմ, այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք , դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ ձայնագրությունը հրապարակել։ Տվեցիք Էդուարդ Շարմազանովի անունը, մի կարևոր միտք է ասել , ասեց «Պարոն Նիկոլ Փաշինյան ձեզ տվել ենք 12,5 հազար քառակուսի կմ-անոց Արցախ ու ինձ հետաքրքիր է ինչ ժառանգություն եք թողնելու ձեր հաջորդներին ․․․Ես այդ հանդիպպումների մասին խոսելու եմ, կրկնում եմ պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք։ Հավանաբար ձեր սցենարի ավարտը նա էր, որ պարոն Կոնջորյանն այս ամբիոնից կրկնի , որ Իշխան Սաղաթելյանը կատարելու է Ալեն Սիմոնյանի հանձնարարականները․․․Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող հանձնրարական տալ նաև ԱԺ կանոնակարգի համաձայն»։
Հիշեցնենք՝ իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:
Դա խորհրդարանին չի հաջողվել թե՛ առաջին, եւ թե՛ 2-րդ փորձից:
«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել են Սաղաթելյանի թեկնածությունը: