Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 19-21-ին Երևանում կկայանա «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին. այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
1921 Թ. ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում են 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված ««ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ. ԴԱՍԵՐ, ԱՐԺԵՎՈՐՈՒՄՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվելու է 2021 թ. հոկտեմբերի 19-21-ին, Երևանում:
Գիտաժողովին ներկայացվող զեկույցները պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ.
Գիտաժողովի նյութերը հրատարակվելու են երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն):
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Խաչատուր Ստեփանյան (պատասխանատու), Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ՊԻ տնօրեն պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Ռոբերտ Ղազարյան, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,
Ռուբեն Սաֆրաստյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
Լևոն Մկրտչյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հայկազուն Ալվրցյան, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
Գիտաժողովին մասնակցության հայտը (զեկուցողի անուն, ազգանուն, գիտական կոչումը, աստիճանը հիմնական աշխատանքի վայրը, զեկույցի վերնագիր և համառոտագիր հայերեն կամ ռուսերեն կամ անգլերեն լեզուներով) պետք է ներկայացնել մինչև օգոստոսի 27-ը [email protected] էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +3749373377 (WhatsApp, Viber) հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Գիտաժողովի կազմկոմիտեի հավանությանն արժանացած սահմանափակ թվով արտասահմանցի զեկուցողների մասնակցության համար ճանապարհածախսը և կեցությունը կհոգա կազմակերպող կողմը:
ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԶԵԿՈՒԹՅՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ԵՆ.
Համակարգչային շարվածքը՝ MS Word 2003-2010 ծրագիր:
Էջի ֆորմատը՝ A4, վերևից ներքևից 2 սմ, ձախից 3 սմ, աջից 1,5 սմ
Ծավալը՝ առավելագույնը 20.000 նշան՝ առանց բացատների:
Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ GHEA Grapalat, ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:
Հոդվածի ներկայացման լեզուն՝ հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն
Հոդվածներն ուղարկել՝
Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 13 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող բաց թողնելով տողի մեջտեղում 12 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է աշխատավայրը, բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, գիտական աստիճանը, կոչումը, քաղաքը և երկիրը: Մեկ տող ներքև տողի մեջտեղում 12 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն:
Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» և նշել 7-10 բանալի բառեր (հայերեն, ռուսերեն, ագնլերեն):
Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը, որի տառաչափը 12 pt է, տողերի հեռավորությունը՝ 1,5: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:
Հոդվածի` հայերեն, ռուսերեն և անգլերեն (ամփոփում, аннотация, abstract) ամփոփագրերը պարտադիր են, որոնք տրվում են հիմնական տեքստից հետո:
Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում, աճման կարգով՝ 10 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Պարբերություններն սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ: Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը, այնուհետև աշխատանքի վերնագիրը, հատորը, հրատարակության վայրը, տարեթիվը և էջը:
“Armenia and the Region: Lessons, Evaluations, Perspectives” International Conference Dedicated to the Centennial of the Moscow and Kars Agreements (1921-2021)
The Institute of History of the National Academy of Sciences of the Republic of Armenia, the Institute of Archeology of the National Academy of Sciences of the Republic of Armenia, the Armenian Revolutionary Federation (ARF) Armenian National Committee Central Council, and the Center for the Study of Western Armenian Issues Research Foundation present the “Armenia and the Region: Lessons, Evaluations, Perspectives” international conference dedicated to the centennial of the Moscow And Kars agreements (1921-2021).
The conference will be held on October 19-21, 2021, in Yerevan, Armenia.
Papers presented at the conference should be on the following topics:
• The Moscow and Kars agreements of 1921: Lessons and Revaluations
• The International legal statuses of the Moscow and Kars agreements of 1921
• Political and geopolitical developments in Armenia and the region
• Turkey's ambitions in the region and Armenia’s challenges
• The West and the South Caucasus
• Russia and the South Caucasus
• The Artsakh (Nagorno Karabakh) issue and regional developments
The conference materials will be published in three languages (Armenian, Russian, English).
Organizing Committee:
Khachatur Stepanyan (Lead organizer), Chair of the History Department at the Khachatur Abovyan Armenian State Pedagogical University; Doctor of Historical Sciences; Professor
Ashot Melkonyan, Director of the National Academy of Sciences of the Republic of Armenia; Doctor of Historical Sciences, Professor, Academician of the National Academy of Sciences of the Republic of Armenia
Robert Ghazaryan, Director of the Institute of Archeology of the National Academy of Sciences of the Republic of Armenia; Doctoral candidate of Historical Sciences; Associate Professor
Ruben Safrastyan, Doctor of Historical Sciences; Professor; Academician of the National Academy of Sciences of the Republic of Armenia;
Levon Mkrtchyan, Doctoral candidate of Historical Sciences; Associate Professor
Haykazun Alvrtsyan, Director of the Center for the Study of Western Armenian Issues Research Foundation; Doctor of Philological Sciences
Applications for participation in the conference (name, surname, academic title, degree, place of employment, title of the report, and abstract in Armenian, Russian, or English) must be submitted electronically by August 27, 2021, to [email protected].
For more information, call +3749373377 (WhatsApp, Viber) or write to [email protected].
Travel expenses for foreign presenters who are approved by the Organizing Committee will be covered.
Technical Requirements:
The title of the article is written in the upper line (centered) of the first page in 13 pt font, in capital letters, bolded. The author(s)’s name(s) should be listed on the following line, centered, in 12 pt font, uppercase, bolded. On the following line should read the author(s)’s place of employment, university or research center, faculty, degree, title, city, country, in 12 pt font. The author(s)'s e-mail address is should be indicated on the following line, centered, in 12 pt font size