|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հինգշաբթի հրթիռակոծության է ենթարկվել: Թուրքական Anadolu-ն, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ երկու հրթիռ է պայթել ԱՄՆ դեսպանատան անմիջական հարևանությամբ` «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված են նաև այլ դիվանագիտական ներկայացուցչություններ:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Իրաքի կառավարությունը դեռ չի մեկնաբանել այս միջադեպը:
Գործակալությունը նշում է, որ Իրաքում ԱՄՆ-ի օբյեկտները վերջերս հաճախակի են ենթարկվում հարձակման: