|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Իրաքում հրթիռակոծվել է ամերիկյան դեսպանատունը: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
«Կատյուշա» հրթիռային կայանքով արձակված հրթիռների մի մասը խոցվել է Patriot զենիթահրթիռային համալիրներով։ Մի քանի հրթիռ է ընկել Բաղդադի «կանաչ գոտում»։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումների հետեւում կանգնած են զինված իրանամետ աշխարհազորայինները։ Հունիսին Իրաքի մայրաքաղաքը երեք անգամ ենթարկվել է հրթիռային հարվածների։ Հրթիռները վայրէջք են կատարել ԱՄՆ դեսպանատան մոտ գտնվող «կանաչ գոտում», Բաղդադի հյուսիսային մասում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը, ինչպես նաեւ Բաղդադի օդանավակայանի համալիրը։