|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Անհայտ անձինք սպանել են ավելի քան հարյուր խաղաղ բնակչի Աֆղանստանի Քանդահար նահանգի Սպին Բոլդակ շրջանում, երբ այն գրավել են «Թալիբան»-ի գրոհայինները. հաղորդում է աֆղանական Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՆԳՆ խոսնակին:
Աֆղանստանի կառավարությունն այդ տարածքը վերահսկող «Թալիբան» շարժման վրա է դրել խաղաղ բնակիչների մահվան պատասխանատվությունը:
«Թալիբան»-ը, ըստ հեռուստաալիքի, հերքում է ցանկացած մասնակցություն քաղաքացիական անձանց սպանություններին. հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ ավելի վաղ Պակիստանի հետ սահմանին գտնվող Սպին Բոլդակի տարածքն արդեն գրավել էին թալիբները, իսկ հետո այն կրկին անցել էր կառավարական զորքերի վերահսկողության տակ: