Սուդանում անհայտ անձինք կրակ են բացել խաղաղ բնակիչների և հատուկ նշանակության ջոկատների վրա
Սուդանի մայրաքաղաք Խարթումում անհայտ դիպուկահարները կրակ են բացել խաղաղ բնակիչների և հատուկ նշանակության ջոկատների վրա, երբ ընթանում էր բողոքի ցույց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Անցումային ռազմական խորհուրդը բողոքի ակցիաների ողջ հետևանքների պատասխանատվությունը գցել է ընդդիմադիր ուժերի վրա, ովքեր բնակիչներին կոչ էին արել դուրս գալ փողոցներ: Այդ ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ: