Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չեխիայի նախագահ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իդլիբում ծավալվող գործողություններին:
«Իրադրությունը սիրիական Իդլիբում նման է ավելի վաղ Հալեպում տիրող վիճակին, որը գրեթե ամբողջապես ոչնչացվել էր Բաշար Ասադի զորքերի հարձակումներից: Իդլիբը աստիճանաբար վերանում է: Այնպես, ինչպես վերացավ և գետնին հավասարվեց Հալեպը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ նման իրավիճակում «անհնար է լռել» և պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել Իդլիբի խնդիրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
«Թուրքիան շարունակելու է փորձեր ձեռնարկել Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ, և նպատակ չունենք վռնդել սիրիացի փախստականներին»,- ասել է Էրդողանը:
Նշենք, որ Թուրքիան և ԱՄՆ-ը շարունակում են Սիրիայի հյուսիսային մասում անվտանգության գոտի ստեղծելուն ուղղված բանակցությունները: Թուրքիան պնդում է, որ գոտին պետք է լինի թուրք-սիրական սահմանից 30-40 կմ խորությամբ, ինչին ընդդիմանում է ԱՄՆ-ը: