կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-05 12:36
Աշխարհ

Ռուսաստանը խոստացել է Սիրիային՝ 2022 թվականին մաքրել Իդլիբը թուրքական զորքերից և զինյալներից

Ռուսաստանը խոստացել է Սիրիային՝ 2022 թվականին մաքրել Իդլիբը թուրքական զորքերից և զինյալներից

Մոսկվան ու Դամասկոսը պայմանավորվածություն են ձեռք բերել Իդլիբի ամբողջական մաքրման շուրջ՝ անկախ Էրդողանի կարծիքից։

Սիրիացի զինվորականները հայտնում են, որ Ռուսաստանի և Սիրիայի ներկայացուցիչների հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Իդլիբում ռազմական գործողություններ սկսել տարածաշրջանի ազատագրման համար, որն արդեն մի քանի տարի է՝ գտնվում է թուրքական զորքերի և Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ-ապստամբների տիրապետության տակ։ Նախատեսվում է ռազմական գործողություն սկսել հաջորդ տարվա առաջին 2-3 ամիսների ընթացքում։ Ընդ որում՝ օպերացիան թուրքական կողմի հետ չի քննարկվի, քանի որ Էրդողանն ինքնուրույն որոշել է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի հյուսիսում։

«Սիրիայում լուրեր են պտտվում, որ թուրք-ռուսական վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը թուրքերին ասել է, որ Իդլիբը մաքրվելու է՝ անկախ հանգամանքներից (չնայած թուրքական զինված ուժերի ներկայությանը): Հայտարարվել է, որ այս նահանգում կվերացվեն ահաբեկչության կենտրոնները։ Սակայն գործողության ժամկետները դեռ որոշված չեն, հավանաբար, այն կիրականացվի 2022 թվականին»,- հայտնում է թելեգրամյան «Միլիտարիստ» ալիքը։

Մոսկվայի և Անկարայի միջև պայմանավորվածությունների կնքումից ի վեր Թուրքիան չի կատարել իր պարտավորություններից որևէ մեկը։ Միաժամանակ, թուրքական կողմը լրացուցիչ զորքեր է բերել Իդլիբ՝ տարածաշրջանում իրավիճակի սպասվող սրման ֆոնին։ Սա չի բացառում, որ Իդլիբում սիրիական բանակի և ռուսաստանցի զինվորականների հարձակումը մոտ ապագայում կսկսվի։