|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սիրիայի իշխանությունները ողջունել են երեկ Սոչիում ՌԴ-և Թուրքիայի միջև սիրիական Իդլիբի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնել է Սիրիայի ԱԳՆ-ում աղբյուրը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Աղբյուրը նաև հավելել է, որ իշխանությունները մտադիր են ամբողջությամբ ազատագրել Իդլիբը գրոհաիններից կա'մ ուժային մեթոդներով, կա'մ հրադադարի ձեռք բերմամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ: