կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-18 14:58
Հասարակություն

37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել կամրջից

37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել կամրջից

37–ամյա տղամարդը ավտոմեքենան կայանել է Նոր Հաճնի կամրջի վրա և իրեն ցած նետել կամրջից

Այսօր՝ հուլիսի 18-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 00:10–ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել  ոստիկանության Նաիրիի բաժնից, որ ոստիկանությունում ստացված տեղեկություններով՝ մի քաղաքացի Նոր Հաճնի կամրջից  իրեն ցած է նետել: 

Գիշերը բարձր ռելիեֆի և մթության պատճառով որոշում է կայացվել որոնողական աշխատանքները մինչև լույսը բացվելը դադարեցնել:  Առավոտյան ժամը 06:00-ից փրկարարներն ու ոստիկանության Կոտայքի բաժնի, ոստիկանության Բյուրեղավանի  և Նոր Հաճնի բաժանմունքների  ծառայողները շարունակել են որոնողական աշխատանքները և դժվարանցանելի տեղանքում հայտնաբերվել է տղամարդու դին:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  ինքնասպանություն գործած քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Մհեր Կ.-ն էր, ով իրեն պատկանող Վոլգա մակնիշի ավտոմեքենան կայանել է կամրջի վրա, ապա ցած նետվել: 

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: