|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Մարտի 22-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ե.-ը (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները և փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: