|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ, Իմամ Հասան Ասքարիի անվան հոգևոր դպրոցի և համանուն բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավար Հոջաթ-ոլ-Էսլամ վա ալ-Մուսլիմին դոկտոր Մորթեզա Ջավադի Ամոլիին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի։
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ և իրանցի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և պատմական հարուստ անցյալի վրա։
Զրույցի ընթացքում կարևորությամբ ընդգծվեց ժողովուրդների միջև փոխըմբռնման և համագործակցության խորացման գործում կրոնական համայնքների դերակատարությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսության և մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը։
Նշվեց, որ արդի մարտահրավերների պայմաններում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդումը կարևոր պայման է մարդկության կյանքում կայուն խաղաղության հաստատման ու անվտանգ ապագայի կերտման համար։