|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հուլիսի 7-ին, ժամը 11։30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 46-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Է․ Դ․, ծնված 1985 թ․) և «Opel Astra G» (վարորդ Թ․ Ս․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սանմանազատել տարածքը, ինչպես նաև շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Թ. Ս․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: