Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր գյուղին մոտ դիրքերից անասունները առավոտյան 6:30-ին մի փոքր հատել էին սահմանը, ադրբեջանցիներն էլ օգտվել էին առիթից և չէին ցանկանում վերադարձնել 3 գլուխ անասունին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Սյունիքի մարզի Խնածախի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանը՝ հավելով, որ ադրբեջանցիները ասել են, որ անասունները հատել են սահմանը, և չեն վերադարձնելու:
«Ռուս խաղաղապահների բանակցության արդյունքում 2-3 ժամ հետո անասուններին վերադարձրել են: Տարածքում կենդանիները հաճախ են շփոթվում՝ բնազդաբար նախկին տարածքներում են արածում»,-նշել է նա:
Հարցին՝ կա տեղեկություն, թե հայր ու որդին են անասուններին տարել դաշտ, վարչական ղեկավարն ասաց, որ գյուղացիներին ադրբեջանցիները ոչինչ չեն ասել, որդին սովորաբար հորը օգնում է: «Բայց այն պահին, երբ ես հասա, արդեն միայն հայրն էր»,-ասել է նա: