|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Արցախի օկուպացված Ջրականի շրջանում Ադրբեջանը պատրաստվում է հիմնել Թուրքիայի հետ բարեկամության զբոսայգի:
Այդ նպատակով թուրքական կողմը կտրամադրի մեկ միլիոն տնկի․ հայտնել է Ադրբեջանի էկոլոգիայի փոխնախարար Ֆիրդովսի Ալիևը:
«Միևնույն ժամանակ, Ջաբրայիլում կկառուցվեն ուսումնական կենտրոն և մանկապարտեզ: Կենտրոնի դասընթացներում ներգրավված կլինեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա մասնագետներ: Այստեղ կստեղծվեն պայմաններ մոտ 50 մարդու միաժամանակյա բնակության համար»,- ասել է Ալիևը Trend ադրբեջանական գործակալությանը: