|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող Դեյր-էզ-Զոր նահանգի Ալ Օմար նավթահանքի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծման է ենթարկվել: Այս մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը:
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն երկու հրթիռ է արձակվել ճամբարի ուղղությամբ:
Դեռ ոչ մի տեղեկություն չի հաղորդվել ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի և ավերածությունների մասին:
Հունիսի 28-ին նույնպես հաղորդվել էր ռազմաբազայի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին: