|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկյան «Ալ Թանիֆ» ռազմաբազան, որը գտնվում է սիրիական տարածքում՝ սիրիա-իրաքյան սահմանի մոտ, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան:
Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ամերիկացի պաշտոնյան հաստատել է այդ տեղեկությունը: Նրա խոսքով՝ հարձակման հետեւանքով ամերիկացի զինվորականների շրջանում զոհեր չկան:
Սպասվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարություն կանի միջադեպի վերաբերյալ: