Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.
«Ընտրական տարօրինակ մաթեմատիկա
Ընտրություններն անցել են, և մենք դեռ երկար կքննարկենք դրանց որակը և արդյունքները: Բայց կա մեկ տարօրինակ հանգամանք, որի մասին կցանկանայի խոսել:
2018-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն, Նիկոլը ստացել է ավելի քան 70 տոկոս ձայն՝ ընտրողների 48,5 տոկոսի մասնակցությամբ: Արդյունքում, նրա քաղաքական ուժը խորհրդարանում ստացավ մանդատների ոչ միայն 3/5, այլեւ 2/3 -ը:
2021 թվականին, խորհրդարանական ընտրություններին Նիկոլը հավաքեց ձայների 54 տոկոսից պակաս, մասնակցում էր ընտրողների 49,5 տոկոսը: Եվ դարձյալ, նրա քաղաքական ուժը ոչ միայն ստանում է խորհրդարանում մանդատների երեք հինգերորդը, այլ ամեն կերպ ձգտում է ձևակերպել նաև մանդատների երկու երրորդը, այսինքն՝ սահմանադրական մեծամասնությունը: Նրանց համար, ովքեր չգիտեն ասեմ, որ այս պահին 2/3 ունենալու համար, Նիկոլը միայն մեկ մանդատ չունի:
2018-ին Նիկոլը ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների 34 տոկոսը, իսկ 2021 թ.-ին նա արդեն ստացավ Հայաստանի բոլոր ընտրողների ձայների ընդամենը 26,5 տոկոսը:
Նիկոլի ցուցանիշները նվազում են՝ ինչպես իր օգտին տրված ձայների, այնպես էլ բոլոր ընտրողների ընդհանուր թվից, բայց նա շարունակում է պահպանել իր անսասան դիրքը խորհրդարանում: Փաստորեն, ստացվում է, որ կորցնելով 200,000 ընտրողի աջակցությունը ՝ Նիկոլը կորցրեց միայն մեկ մանդատ ՝ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորելու համար:
Ընդդիմությունը կրկին կորցնում է Սահմանադրությամբ նախատեսված երաշխիքները առանցքային որոշումների և սահմանադրական օրենքների ընդունման վրա ազդելու համար:
Այս հանելուկի լուծմանը սպասենք Հայաստանի Սահմանադրական դատարանից»: