Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ այս պահին համաշխարհային պատերազմն անհնար է, քանի որ միջուկային հավասարակշռությունը չի խախտվել:
«Կարո՞ղ է պատերազմ լինել: Պուտինը հստակ ասաց, որ դա քիչ հավանական է: Եվ այստեղ մենք ապահովագրված ենք միջուկային հավասարակշռությամբ»,- ըստ ՌԻԱ «Նովոստի»-ի՝ ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ միջուկային հավասարակշռությունը միջազգային հարաբերությունները կայունացնող մեխանիզմ է: Պեսկովը շեշտել է, որ անընդհատ փորձեր են արվում այդ հավասարակշռությունը խախտելու համար, բայց Ռուսաստանը «ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք ապահովագրում են ամբողջ համակարգը»: Նա նշել է, որ խոսքը զսպող համակարգերի զարգացման մասին է:
«Կարծում եմ, որ պատերազմի մասին ընդհանրապես խոսելու կարիք չկա, քանի որ դա անհնար է»,- եզրափակել է Պեսկովը: