|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հավանականությունն ավելի է մեծացել. հաղորդում է Reuters-ը:
Արեւմուտքը Իրանին մեղադրում է միջուկային զենքի արտադրելու փորձերի մեջ:
«Իրանը շուտով միջուկային զենք կստեղծի, եւ քանի դեռ մենք ժամանակ ունենք, պետք է աշխարհի իշխանություններից պահանջել` կատարել իրենց խոստումը, եւ ոչ թե պարզապես պատժամիջոցներ կիրառել: Պետք է անել անհրաժեշտը, եւ մենք դրա համար շատ տարբերակներ ունենք»,- ասել է Պերեսը:
Հարցին, թե արդյո՞ք այնպիսի իրավիճակ է ստեղծված, որը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների, Իսրայելի նախագահը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ իրավիճակն հենց այդպիսին է»: