Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք:
ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: