ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանն արձագանքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանի գրառմանը՝ նշելով.
«Վստահ չեմ, որ հանրությունը ճանաչում է երբեմնի (ընդիմադիր) պատգամավոր այս տիկնոջը, իսկ ճանաչողների մոտ էլ սույն տիկինը հիշվել է իր կարմիր մազերով և վերելակային արկածներով։
ԵՎ ահա սույն տիկինը, ոչ ավել, ոչ պակաս փորձում է ինչ որ բանում մեղադրել ՀՀ երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի առաջնորդ պարոն Քոչարյանին։
Կարևոր չի, թէ ինչում է մեղադրում, կարևորը, որ կլասիկ Էդմոնի կլասիկ Անին, որին ԱԺ ամբիոնից նիկոլը պարզ ասեց, թէ իրենք 2018-ին ում շնորհիվ անցան ԱԺ, որի կլասիկ ղեկավարին Ծառուկյան Գագոն ուղիղ եթերով դեմքին նետեց, ասելով, թէ ժամանակին ում օգնությամբ է հաջողության հասել ընտրություններում (կարծես Գևորիկ անունն էր շոշափվում), որը երեք տարի աչք փակեց ԱԺ ում տարբեր հակազգային օրինագծերի անցկացմանը, այսօր փորձում է մեղադրել պատերազմի բոհով անցած և ազգին հաղթանակ նվիրած նախագահին առ այն, որ նա պայքարում էր զուտ անձեռնամխելիութան համար։
Սույն անմեղսունակին կուզենայի հիշեցնել միայն 2018 թ. այս օրերի իրադարձությունները, երբ նախագահ Քոչարյանը' իմանալով, որ վերադառնալով Հայաստան ենթարկվելու է քաղաքական հետապնդման և ձերբակալվելու է, միևնույն է եկավ, առանց հապաղելու։
Կամ միգուցե Սյունիքի քաղաքապետերն էին անձեռնամխելիության համար պայքարում, որոնք համադրել էին համայնքի կառավարումը ազգային պայքարի հետ և մի քանի ամիս ձեր անվտանգությունն էին ապահովում սահմանին։
Իսկ միգուցե ՀՅԴաշնակցության երիտասարդներն էին պայքարում անձեռնամխելիության համար, որոնք 44 օրից ավել կռիվ տվեցին թուրքի հետ, գրավեցին մարտավարական կարևոր բարձրունքներ, ապահովելով Մարտակերտի անվտանգությունը։
Ուղղակի լռեք և հաճույք ստացեք տիկին, ձեր ժամանակները հավեժ անցան պատմության գիրկը և շուտով նույն ճակատագրին կարժենա նաև ձեզ ժամանակին հովանավորողը»։