կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-28 23:23
Հասարակություն

Ինչու՞ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը. Գ. Համբարյան

Ինչու՞ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը. Գ. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. 
 
«Ինչու՞ է ոչնչացվում հայաստանյան գյուղատնտեսությունը
 
Այո՛, այո՛, հենց այդպես, եղբայր...
 
Թուրք-ադրբեջանական տանդեմի համար հայ գյուղացին իրենց գլխավոր թշնամիներից է, քանի որ Հայաստանը վերջնական ծնկելու և դատարկելու համար հենց նրանք են խանգարողները...
 
Հայասատանյան գյուղատնտեսությունը (պատահական չէր, որ իշխանության գալուց հետո դավաճան Նիկոլը լիկվիդացրեց գյուղատնտեսության նախարարությունը) վերացնելու նպատակով այս իշխանությունները հիմա էլ երաշտի և ոռոգման ջրի բացակայության պատրվակի ներքո մեծ խնդիրներ են ստեղծվում հողագործ գյուղացիների համար... Ոչնչացնելով հայաստանյան գյուղատնտեսությունը Նիկոլի ադրբեջանաթուրքական տանդեմի "հայրերը" մի քանի նպատակ են լուծում.
 
1. Թուրքերը և ադրբեջանցիները շատ արագ էժան գյուղմթերքի շնորհիվ ամրանում են հայաստանյան գյուղմթերքի շուկայում՝ հայաստանյան գյուղմթերք արտադրողներին դուրս մղելով սեփական շուկայից, քանի որ վերջիններս չեն կարող մրցակցել թուրքական և ադրբեջանական էժան գյուղմթերքների հետ...
 
2.Անգործ մնացած հայ գյուղացին կբռնի արտագաղթի ճանապարհը, որի արդյունքում կարագանա թուրքերի և ադրբեջանցիների գլխավոր նպատակի իրագործումը՝ Հայաստանի հայաթափնամ գործընթացը...
 
Շատ արդար է, որ հենց այս գյուղացիների շնորհիվ վերարտադրվելով իշխանությունում Նիկոլը իր "շնորհակալությունն" այսպես է արտահայտում նրանց...»: