կարևոր
607 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-17 19:19
Հասարակություն Քաղաքական Իրավական

Իրավաբանությունը մեր դատարաններում աստիճանաբար ոչնչացվում է. Արսեն Բաբայան

Իրավաբանությունը մեր դատարաններում աստիճանաբար ոչնչացվում է. Արսեն Բաբայան

Մարտուն Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Բաբայանը գրել է.

«Հայաստանում չեմ, ինչի պատճառով այսօր չկարողացա մասնակցել Մարտուն Գրիգորյանի գործով դատական նիստին։ Սակայն ամբողջությամբ լսել եմ նիստի ընթացքը։

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին և պարոն Անդրիկյանին՝ բարձրակարգ իրավաբանական աշխատանքի և պրոֆեսիոնալ պաշտպանության համար։

Միևնույն ժամանակ, խոր հիասթափություն եմ հայտնում դատարանի կողմից տրված պատճառաբանությունների առնչությամբ։ Իրավաբանությունը մեր դատարաններում աստիճանաբար ոչնչացվում է։

Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով»։ 

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանի որոշմամբ, ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 

Մարտուն  Գրիգորյանը ձերբակալվել և կալանավորվել է երկու ամսով օգոստոսի 13-ի ընտրական հանցագործության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։