|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով հունիսի 28-ին իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի մասնակից և քաղաքացիական անձանց 1585 աճյուն»,- նշում են ԱԻՊԾ-ից։
Նախորդ որոնումներն իրականացվել էին հունիսի 25-ին՝ Վարանդայի շրջանում, որտեղ աշխատանքներն արդյունք չէին տվել: