|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Մարտակերտի շրջանի հյուսիսային թևում՝ Մատաղիսի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Որոնումներն արդյունք չեն տվել: Աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1708 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: