կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 11:26
Քաղաքական

Հանրաքվեի ձայների վերահաշվարկի համար դիմումները կընդունվեն այսօր` ժամը 12-18-ը

Հանրաքվեի ձայների վերահաշվարկի համար դիմումները կընդունվեն այսօր` ժամը 12-18-ը

Տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան ԿԸՀ-ն արդեն կազմել է սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: «Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ: 

Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այսօրվա նիստի ժամանակ հանձնաժողովը կազմեց արձանագրություն նախնական արդյունքների վերաբերյալ, այսինքն` տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրություններն տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով ստացվել էին ԿԸՀ, և դրանց հիման վրա կազմվել է նախնական արձանագրություն` ամփոփելով այդ տվյալների հանրագումարը:

«Ինչ վերաբերում է տարաբնույթ մեկնաբանություններին, խախտումներին և դրանց վերաբերյալ մեկնաբանություններին, ապա դրանց համար  «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը և «Ընտրական օրենսգիրքը» սահմանում է համապատասխան ընթացակարգեր: Օրենքով ամրագրված է, որ վերջնական արդյունքների արձանագրություն և որոշման ստորագրությունը տեղի է ունենալու 7-րդ օրը: Ի դեպ, այդ ժամանակահատվածը  նախատեսված է առկա դիմում-բողոքների քննության և արդյունքում վերջնական որոշումներ ընդունելու համար»,-ասաց Մուկուչյանը` հավելելով, որ հանձնաժողովն, այնուամենայնիվ,  գիշերվա ընթացքում որևէ դիմում չի ստացել:

Ինչ վերաբերում է վերահաշվարկի գործընթացին, ապա, ըստ Մուկուչյանի, այն սկսելու համար դիմումներ ներկայացնելու ժամկետ գոյություն ունի. վերահաշվարկի համար կարելի է ԿԸՀ դիմել այսօր ժամը 12:00-18:00-ն.«Երբ կավարտվի վերոնշյալ ժամկետը, հանձնաժողովը կամփոփի և վերջնական տեղեկատվություն կներկայացնի` թե՛ դիմումների հետ կապված, թե՛ գրանցամատյաններում առկա գրառումների վերաբերյալ»: