|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի շարք քաղաքացիներ իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական:
Քաղաքացիներից մեկը բողոքի ակցիայի ընթացքում նշեց, որ, ցավոք, շատ քաղաքացիներ սխալվել են՝ ընտրելով Արայիկ Հարությունյանին:
«Մեզ բոլորիս Արայիկ Հարությունյանը թողեց մի կողմ և կանգնեց կապիտուլյանտի կողքին` հանուն փողի և իշխանության: Այս ժողովուրդը վաղը և մյուս օրը քառակի անգամ ավելի շատ է լինելու այստեղ»,- ասաց քաղաքացին:
Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացին նաև անդրադարձավ Հայաստանում հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին:
«Յոթ ամիս է անցել այս պատերազմից հետո, և Արցախը հանձնած կապիտուլյանտը, Հայաստանում ընտրություններ կազմակերպելով, փորձում է վերարտադրվել և իմանալով, որ գրեթե ողջ ժողովուրդը չի ուզում լսել անգամ Նիկոլ Փաշինյան անուն ազգանունը, Արայիկ Հարությունյանը, կրակի վրա բենզին լցնելով, երեկ գտնվել է ՔՊ-ի շտաբում և մեր էմոցիաների վրա է խաղում»,- ընդգծեց քաղաքացին: