|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 17-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ նախազգուշացրել է, որ Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցում Անկարայի դիրքորոշման փոփոխություն չի լինի. հայտնում է Reuters-ը:
Երկուշաբթի Ջո Բայդենը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձնական բանակցություններից հետո դրական արդյունքների են հանգել, թեև ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն հայտարարել երկկողմ վեճերում, այդ թվում`Ս-400-ի, Սիրիայի և այլ հարցերում լուրջ առաջընթացի մասին. նշում է բրիտանական գործակալությունը: Ըստ Էրդողանի՝ Բայդենի հետ բանակցությունների ընթացքում նա ասել է, որ Անկարան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը հինգերորդ սերնդի Ֆ-35 ինքնաթիռների ծրագրի կամ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի հարցում:
«Ես ամերիկացի առաջնորդին ասել եմ, որ Վաշինգտոնը չպետք է այլ քայլեր ակնկալի Թուրքիայից այս հարցում, քանի որ Թուրքիան կատարել է իր բոլոր պարտավորությունները Ֆ-35-ի հարցում», - շեշտել է թուրք նախագահը: