կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-30 16:25
Տարածաշրջան

Ս-400-ի գնումն իմաստ ուներ՝ չնայած ԱՄՆ-ի հետ լարվածությանը. Էրդողան

Ս-400-ի գնումն իմաստ ուներ՝ չնայած ԱՄՆ-ի հետ լարվածությանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումն իմաստ է ունեցել՝ չնայած դրա հետ կապված վեճերին, որոնք առաջացել են Անկարայի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում:

«Մենք ինքներս ենք գնում մեր սպառազինությունը»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Էրդողանը նշել է, որ դրա իրավունքը հաստատել են ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը, այնպես էլ ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը: Նա միաժամանակ ընդգծել է, որ եթե Վաշինգտոնը համաձայներ Անկարային վաճառել Patriot զենիթահրթիռային համալիրներ, Թուրքիայի ղեկավարությունը «ստիպված չէր լինի ձեռք բերել Ս-400»:

Հարցին, թե արդյո՞ք Թուրքիայի գործողություններն իմաստ ունեին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարվածությունը, Էրդողանը դրական պատասխան է տվել: «Կարծում եմ, որ դա արժեր: Մենք ամրապնդում ենք մեր պաշտպանական դիրքն այնպես, ինչպես նպատակահարմար ենք համարնում», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերությունները դեռևս սկզբունքորեն կարևոր են Անկարայի համար: «Թուրքիան երկարամյա հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Դրանք կամրապնդվեն և պետք է պաշտպանվեն»,- հավելել է նա: