|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը հերքել է ԶԼՄ-ների այն լուրերը, թե Թուրքիան ծրագրում է հետ ուղարկել ռուս տեխնիկներին, որոնք սովորեցնում են թուրքերին՝ Ս-400 գործարկել, որպեսզի բավարարի ԱՄՆ-ի պահանջը։
«Թուրքիայում գտնվող ռուս ռազմական տեխնիկական մասնագետների վերադարձը, որոնք Թուրքիայում են Ս-400–ի պայմանագրի հետ կապված, կիրականացվի հաստատված ժամանակացույցի համաձայն»,- ասել է ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան՝ պատասխանելով ՌԻԱ «Նովոստի»-ի հարցին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում ռուսական անձնակազմ չկա, իսկ Bloomberg–ը նշել էր, որ ռուս մասնագետները վտարվել են ԱՄՆ–ի պահանջով։