Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«Դիմել եմ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու ԿԸՀ-ին
Երբ կորուբո վայրի ցեղի առաջնորդը սպառնար ոտքերի տակ գցել իր ընդդիմախոսներին, ծնոտ ջարդել, ճակատին ատրճանակով շարել, բոլորի վզներից բռնած շպրտել, մեյիդ փռել, վենդետա ու վրեժ անել, վստահեցնում եմ ձեզ, միջազգային կառույցները հինգ րոպե անց վանդակով կբռնեին կորուբո ցեղի առաջնորդին ու նա կհայտնվեր հարեւան ցիվիլ երկրի բանտախցում։
Քարոզարշավի դուրս եկած Նիկոլն ատելության, հայհոյանքի, հաշվեհարդարների ու վրեժի կոչերի իր բառամթերքով երկիրը տանում է քաղաքացիական բախումների։
Այս ընտրարշավում չկա գաղափարների ու ծրագրերի կռիվ, այս ընտրարշավում չկա Հայաստանի ապագայի տեսլական։ Նիկոլն իր գարշ բառամթերքով, ինչպես եւ սպասելի էր, քարոզարշավը տեղափոխեց մինչեւ ամենավերջին ДНО-ն։ Ավելի ներքեւ այլեւս հնարավոր չի իջնել, չնայած Նիկոլն ապացուցել է, որ իր բարոյական անկումը դեռեւս իր պատմական ДНО-ին չի հասել։
Նիկոլն ակնհայտ երկիրը տանում է քաղաքացիական բախումների եւ նոր մարտի 1 է ծրագրում։
Քիչ առաջ դիմել եմ Հայաստանում հավատարմագրված ԵՄ եւ ՌԴ դեսպաններին՝ վերջիններիս հորդորելով արձագանքել վարչապետի պաշտոնակատարի սադրիչ հայտարարություններին, բռնության կոչերին եւ ատելության խոսքին:
Դիմել եմ նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝
Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ընթացակարգով դիմել ՀՀ վարչական դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջով։
Հույս ունեմ, որ միջազգային կառույցները դուրս կգան անտարբերության թմբիրից եւ անվրդով լանչ անելով չեն սպասի նոր մարտի 1-ի»։