Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանում հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 96 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224000 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1138719 վերջին մեկ օրում` 3814 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2760 պացիենտ. Մեկ օրում նվազել է 27-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 215655 անձ` վերջին մեկ օրում 122 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4491 է: