| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  4 տարի առաջ - 2021-06-15 13:16
            4 տարի առաջ - 2021-06-15 13:16  
         
                
            ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժերար Տետեյանն ընտրվել է Ֆրանսիայի Անդրծովյան գիտությունների ակադեմիայի անդամ: Այս կապակցությամբ Ժերար Տետեյանին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
ԳԱԱ-ից հայտնում են, որ պատասխան նամակով պրոֆեսոր Տետեյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահին և նշել, որ իր ընտրության հարցում մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի պատմության վերաբերյալ իր հետազոտությունները, Երևանի պետական համալսարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ակադեմիկոսների և ԳԱԱ ինստիտուտների տնօրենների ու անդամների հետ համագործակցությունը:
Ժերար Շառլի Տետեյանը ծնվել է 1942թ-ի փետրվարի 4-ին Ֆրանսիայի Նանտ քաղաքում: 1984թ-ից ԵՊՀ պատվավոր դոկտոր է, 1966թ-ից՝ Մոնպելյեի գիտության և գրականության ակադեմիայի անդամ: 1990թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի կոչում, 1991թ-ին՝ պրոֆեսորի: 2004թ-ին ընտրվել ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1969թ-ից Ժերար Տետեյանը Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանում դասավանդում է ընդհանուր պատմություն:
Ժերար Տետեյանի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, մասնավորապես, հայ-բյուզանդական հարաբերությունների պատմությանը: Ֆրանսերեն է թարգմանել և ընդարձակ առաջաբանով ու ծանոթագրություններով հրատարակել Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը» (1980թ.): «Հայոց պատմություն» գրքի (1982թ., ֆրանսերեն) համահեղինակն է: