Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Եթե Սպիտակում կառավարությունը 3 տարի ոչինչ չի արել, ի՞նչ երեսով են իրենք գալիս, կազմակերպում հանրահավաք այս հրապարակում եւ դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Ի՞նչ խղճով: Հայաստանում չկա մի քաղաք, որտեղ լիքը գործեր արած չլինենք: Ճիշտ է՝ ամենից մեծ ծավալները եղել են աղետի գոտում՝ Գյումրի, Սպիտակ, Վանաձոր:Երեւանում ոչ պետական միջոցներով այնպիսի ծրագրեր ենք արել, որ Երեւանը ուղղակի մի մեծ շինհրապարակ էր. Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ էստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին եւ ասել՝ սա ենք արել, այս մեկն ենք արել»,- նշեց նա:
Քոչարյանը վստահեցրեց` այս գործելաոճը լինելու է անընդհատ եւ ամեն տարի: Նա ասաց, որ գալիս են իշխանության՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում