կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 10:15
Քաղաքական

Ամսի 20 ին իրենց էջը փակվելու է, իրենք վերարտադրման շանս այլևս չունեն․ Վահե Հակոբյան

«Հարց են տալիս մեզ, դուք էլ եք հաստատ այդ հարցը տալիս, թեկուզ՝ մտքում․ ինչո՞ւ մենք։ Նայեք ձեր շուրջը, վերցրեք ցուցակը, հերթով վերցրեք, նայեք ուժերին, մի պահ կանգ առեք ու ինքներդ պատասխանեք այդ հարցին»,- Նոր Հաճնում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը։

«Ավելորդ է ասելը՝ ինչ վիճակի են բերել այսօր երկրը այս անհայրենիքները՝ տնտեսությունը` փլված, կորոնավիրուսը` տանուլ տված, զոհեր պատերազմում․․․ Ու ուզում են վերարտադրվեն, որպեսզի ինչ-որ բերել են մեր գլխին, վերահաստատվի, մենք ընդունենք, ու մեզ այլևս միջազգային հանրությունը բանի տեղ չդնի։ Ամսի 20-ին դա վերանալու է։ Ամսի 20-ին իրենց էջը փակվելու է, իրենք վերարտադրման շանս այլևս չունեն»,- ասաց Վահե Հակոբյանը։