Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը գրում է.
«Հանդիպեցի Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմի հետ։ Արցախի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է։ Սա Բեսլանի սարսափը վերապրելու և զգալու առիթ դարձավ։ Իսկ Արցախի տարբերանշանը քերելը կարծրացող հայատյացության ևս մի ապացույց է։ Սպորտը քաղաքականացման ենթակա չէ, ահաբեկման՝ առավել ևս։
Մեր մարզիկները չեն տրվել թուրք ահաբեկչի սադրանքին։ Նրանք կշարունակեն սպորտով նվաճել բարու, հաղթանակի, ուժի, ինքնահաղթահարման սահմանները։ Ի դեպ, թիմը 2020_2021 թվականների ՀՀ պատանիների ֆուտբոլի առաջնության չեմպիոն է, իսկ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի 16 երկրների ֆուտբոլի պատանիների մրցույթում այս տարի նվաճել են երկրորդ տեղը։
Ո’չ ահաբեկչությանը»։