կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 16:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Եկել ենք «ո՛չ» ասենք այն ստին ու կեղծիքին, որով 3 տարի կերակրում են ժողովրդին․ Վ․ Հակոբյան

Եկել ենք «ո՛չ» ասենք այն ստին, կեղծիքին եւ զրպարտությանը, որով 3 տարի կերակրում են մեր ժողովրդին։ Նիկոլն ասում է՝ ապագա կա։ Իհարկե, ապագա կա, բայց ամենամեծ հարցն այն է, թե ինչպիսին է այդ ապագան լինելու։ Մենք եկել ենք ձեզ առաջարկենք արժանապատիվ ապագա, արժանապատիվ խաղաղություն, բայց դրա համար պետք է անենք շատ մեծ աշխատանք, ու ձեր ներգրավվածությունն այստեղ անգնահատելի է․ Ալագյազի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել ազգային փոքրամասնություններին, ու դա շարունակվելու է։

«10 օր է մնացել․ այստեղ դուք, ճիշտն ասած, այդքան շատ չեք զգում այն վտանգները, ինչպես սահմանապահ մարզերում է։ Այսօր թշնամին կանգնած է մեր, ձեր հողերի վրա, ու վայրկյան առաջ մենք այդ իրավիճակը պետք է շտկենք»,- ալագյազցիներին ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում