կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-08 21:13
Քաղաքական

Այս իշխանության ժամանակ աճել է միայն մի քանի ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ, արտագաղթ. Ռ. Քոչարյան

Մարդկանց մոտ կա տագնապի զգացում, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, որ այս իշխանությունը ի վիճակի չէ եւ ընդունակ չէ ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը: Սա իսկապես իրավիճակի փոփոխություն է:

Սա սովորական ընտրություն չէ,-եղեգնաձորցիների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նշեց, որ այսօր այս տագնապը եւ դրա աղբյուրը հեռացնելու համար պատրաստ են միավորվել նույնիսկ մարդիկ, որոնք պատրաստ չէին դա անել մեկ տարի առաջ, երկու-երեք տարի առաջ:

«Մենք այս թիմով դիմում ենք ձեզ. տվեք մեզ ձեր վստահության քվեն: Մենք այն մարդիկ ենք, որ երբեք սուտ չենք ասում, պատասխանատվությունից երբեք չենք խուսափում:

Մենք ունենք գիտելիքներ, փորձ, կամք, վճռականություն սրանց քշելու համար, բայց մենք դրա համար չենք գալիս. մենք գալիս ենք ապագա կառուցելու համար: Ընտրությունը հաշվետվություն է երկրի համար. այս իշխանությունը ասելիք չունի: Չի ուզում ասել, թե ինչ վիճակում է ընդունել երկիրը եւ ինչ վիճակով է գնում ընտրությունների:

Այս իշխանության ժամանակ աճել է միայն մի քանի ցուցանիշ՝ աղքատություն, գերեզմանների թիվ, արտագաղթ: Այդ անկումը կանխելու համար բոլորս միասին հունիսի 20-ին հասնելու ենք հաղթանակի»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում