Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ելույթում ՀՅԴ և ՀՀԿ կուսակցությունների` ՀՀ նախագահի միասնական թեկնածու Արմեն Սարգսյանը նշեց, որ մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը մեր բանակն է, որն իր տեսակով ու չափով եվրոպական երկրներին չի զիջում:
Նա անդրադարձավ անկախության տարիների ընթացքում ՀՀ ձեռքբերումներին և ձախողումներին, ընդգծեց, որ այս 26 տարիները հաղթանակների ու անհաջողությունների տարիներ են եղել, բայց դրանք նաև մեր մեծ հաղթանակի տարիներն են: «Արցախյան ազատագրումը, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը»,- նշեց Սարգսյանը։
Նրա կարծիքով` թեև այսօր մեր պետությունն ավելի հզոր է, բայց բևեռացված է: «Ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը բոլորիս խնդիրն է, 26 տարիները բոլորիս տարիներն են, ոչ միայն` ՀՀ քաղաքացիների, այլև Արցախի ժողովրդի և ամողջ Սփյուռքի։ Կարծում եմ՝ հաջորդ 26 տարիները մենք պետք է կառուցենք՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքներս ենք հայտնաբերել, չմոռանալով այն դասերը, երբ մենք արել ենք սխալներ, որպեսզի այլևս երբեք չկրկնենք դրանք»,- ասաց նախագահի պաշտոնի թեկնածուն։
Նրա խոսքով` պետությունը իրավական ու սոցիալական կարող է դառնալ, երբ իրական երաշխիքներ կապահովվեն «Մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական սկզբունքի կենսագործան համար: «Սա նշանակում է ապահովել մարդու իրավունքների և ազատությունների հարգման, վերահսկման, պաշտպանության` հատուկ գործող կառուցակարգեր, բարձրացնել իրավական մարմինների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում կիրառել օրինականության, ժողովրդավարության, հրապարակայնության, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության և արդարութայն սկզբունքները։ Հարկավոր է բարձրացնել հանրության վստահությունը արդարադատության մարմինների նկատմամբ»,- ելույթը եզրափակեց Սարգսյանը: