Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այս պատերազմից հետո, երբ կորցրեցինք Արցախի 75 տոկոս տարածքը, երբ ՀՀ պետական սահմանների հարցը անհավանական վիճակում է՝ ադրբեջանցիները գտնվում են ՀՀ սահմանից ներս, դիրքավորվում են, պահանջներ են ներկայացնում.. երբ խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, գործող կառավարությունը ոչինչ չունի ասելու, քան՝ իբր «նախկինները Մեղրին տալիս էին…»:
Այսպիսով՝
«Մեղրու հարցը» որպես թուրք-ադրբեջանական շահ՝ ամերիկացու բերանով
Դեռևս 1992-ին, երբ Արցախի ազատամարտը ծանր ընթացքի մեջ էր, ամերիկացի քաղաքագետ Պոլ Գոբլը մշակել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության», իր կարծիքով՝ «կարգավորման ծրագիր»: Դա ինչ-որ մի խորիմաստ վերլուծություն չէր, այլ ընդամենը բարդ հարցը «տարածքների փոխանակման» պարզունակ մոտեցմամբ «լուծելու» մասին մի օտարերկրացի քաղաքագետի կարծիք:
Որքան էլ որ Պոլ Գոբլը հիշատակվում է որպես «ամերիկացի քաղաքագետ», խնդիրն այն է, որ Մեղրիով «միջանցք» ունենալը թուրք-ադրբեջանական նպատակ ու մղում է՝ Թուրքիայից Նախիջևանով դեպի Ադրբեջան, ապա՝ դեպի Միջին Ասիայի թյուրքախոս երկրներ կապ ստանալու համար: Իսկ «ծրագրի» հեղինակի ներկայացրած ԱՄՆ-ն էլ իր շահը ուներ այն իրականացնելու դեպքում՝ հյուսիսից մեկուսացնում է իր կողմից հակառակորդ ընկալվող Իրանի ելքը դեպի Ռուսաստանի դաշնակից Հայաստան:
Սակայն՝
կարևոր է վերհիշել. «Գոբլի ծրագրի» ձևակերպման պահից երկու տարի անց՝ 1994թ. մայիսի դրությամբ, ադրբեջանական ռազմական ագրեսիային դիմակայող Արցախը ազատագրել էր, ոչ միայն «Լաչինի միջանցքը», այլ նաև Քարվաճառը, Ֆիզուլին, Կուբաթլուն, Ակնան (Աղդամ), Ջաբրայիլը…:
Դրանով «Գոբլի ծրագիրն» ուղղակի իմաստազրկվել էր:
«Մեղրու լեգենդը» «հառնեց» նորից 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո՝ նախագահ Քոչարյանի դեմ աշխատելու տեսանկյունից։ «Մեղրին տալիս են…»-ը հրապարակավ շրջանառության մեջ առաջիններից մեկը դրեց մի կարճ ժամանակ ՊՆ աթոռին նստած Վաղարշակ Հարությունյանը՝ «Ազատություն TV»-ի միջոցով: Ու պատահական չէ, որ այսօր էլ նույն, ըստ էության՝ «աբիժնիկ» (Քոչարյանը նրան աստիճանազրկել էր ժամանակին) գործիչը ու նույն շրջանակները վերաշրջանառում են նույն հորինվածքը:
Մեղրիի հարց, ծրագիր, թուղթ... չի եղել
Եղել է միայն այն, որ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը բանակցային հանդիպումներից մեկի ժամանակ «Գոբլի ծրագրի» նման մի բան ասել է: Սակայն 2000 թվականին ստացել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կտրուկ և անքննարկելի մերժումը: Եվ այդ կտրուկ մերժման փաստը ապացուցվում է նաև այն իրողությամբ, որ «Մեղրու հարց» որևէ կերպ որևէ արտացոլում երբևէ չի ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևակերպած կարգավորման տարբերակներից մեկնումեկում:
Ի դեպ, այդ տարբերակները վաղուց արդեն գաղտնազերծված ու հրապարակված են:
Այսպիսով՝ «Մեղրին տալիս էին…» սուտը կապել «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ, երբ Մեղրիի տալ չի էլ եղել՝ ընդամենը այսօրվա Պատերազմի պատճառներից ու հետևանքներից փախչելու, մատը հետ տնկելու անհաջող փորձ է։
Սա արդեն այնքան ակնհայտ է, որ տրամաբանության առումով քննարկումը մարդու համար պիտի վիրավորական լինի։
Մեղրին հարևանական նշանակությունը՝ հայ-իրանական համագործակցության հանգուցակետ
2005 թվին որոշում կայացվեց հիմնովին նորոգել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհը: Սկսեց կառուցվել Իրան-Հայաստան գազամուղը և 2007-ի մարտին հանձնվեց շահագործման հանձնվեց: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ՝ իրանական կողմի աջակցությամբ Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապվեցին միմյանց:
Այնինչ հենց այս պատերազմից հետո մեջտեղ բերվեց «Հայաստանի ապաշրջափակում» թեզը, ինչը իրականում նշանակեց Հայաստանի լրիվ շրջափակում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, վտանգի տակ դրեց Իրանի հետ ռազմավարական կապերը։