Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղրին արյունոտ մեղրի պես երբեք չի մաքրվելու դավաճանի ձեռքերից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Նիկոլը սարսափում է, որ մարդիկ կհասկանան՝ ինքը հանձնել է Մեղրին։ Եվ հիմա փորձում է ամեն ինչ անել, որ քողարկի դա, մատուցի ուրիշ բառերով՝ «տնտեսական տրանսպորտային ապաշրջափակում», «Հայաստանից բեռնափոխադրումներ դեպի Ռուսաստան»։
Բայց փաստը մեկն է. Նիկոլը հանձնեց Մեղրին և իրականացրեց այն, ինչի դեմ հայերը պայքարում էին ավելի քան մեկ դար՝ չթողնել, որ Ադրբեջանն ու Թուրքիան հասնեն իրենց մուրազին, կանխել հայ ազգի երկու թշնամի պետությունների ցամաքային միավորումը՝ մեր հողերի հաշվին։
Այն, ինչ չկարողացան անել Թալեաթն ու Էնվերը, Լենինն ու Մութալիբովը, արեց Նիկոլ Փաշինյանը։ Այն, ինչի դեմ պայքարում էին Մոնթեն ու Նժդեհը, Անդրանիկը, Դրոն և Դուշման Վարդանը, առանց պայքարի հանձնեցին Նիկոլն ու Աննան։ Դավաճանների այդ արյունոտ դուետը։
Նիկոլի այսօրվա գրառման առաջին մասը գերիներին վերադարձնելու մասին թարգմանաբար նշանակում է. գոնե գերիներին տվեք, որ մնացածը, ինչպես պայմանավորվել էինք, անեմ։
Գրառման երկրորդ մասը թարգմանաբար նշանակում է. Մեղրին տալիս եմ, թողեք մնամ իշխանության։
Հ.Գ. Մեջբերում Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի հոդվածից. «Ասել, ասում եմ՝ Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած տարածք՝ նույնիսկ Ղարաբաղը... Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալ՝ սուտ է: ...Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում»։