Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արտաշես Խալաթյանին վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշման հավելվածի 14-րդ կետն ու Արտաշես Խալաթյանի դիմումը `
1. Արտաշես Արտավազդի Խալաթյանին նշանակել վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ3-1)՝ 12 ամիս փորձաշրջանով։
2. Արտաշես Արտավազդի Խալաթյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին։
3. Արտաշես Արտավազդի Խալաթյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:
ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՄԵՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ