|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսրայելը կողմ է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը և անհամբեր սպասում է Ադրբեջանի դեսպանատան բացմանը. հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Այս մասին ասվում է նրա՝ Ադրբեջանի «Հանրապետության օրվա» առթիվ Իլհամ Ալիևին հղված շնորհավորական նամակում:
«Ադրբեջանը, լինելով Իսրայելի կարևոր և սերտ գործընկերը, բարեկամ և դաշնակից է: Ես շնորհավորում եմ ձեզ և ձեր երկրին Իսրայելում Ադրբեջանի առևտրի և զբոսաշրջության գրասենյակների բացման կապակցությամբ, ինչը կնպաստի մեր տնտեսական կապերի զարգացմանը և ժողովուրդների մերձեցմանը: Առաջիկայում անհամբեր սպասում եմ Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացմանը», - ասվում է Իսրայելի նախագահի կայքում հրապարակված շնորհավորանքի տեքստում: