կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-20 15:59
Աշխարհ

«Անհամբեր սպասում եմ». աշխարհահռչակ երգիչը՝ Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի մասին

Ամերիկացի հայտնի երգիչ Ֆարել Ուիլյամսը թվիթերյան իր միկրոբլոգում տեղադրել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի լինքն ու գրել. «Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ դիտելու այս ֆիլմը»: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջը:

Ֆարել Ուիլյամսը միայն թվիթերում ունի 9.000.000 հետևորդ:

Հիշեցնենք, որ «Խոստում» Ֆիլմը սիրո պատմություն է, որը տեղի է ունեցել Ցեղասպանության օրերին:

\"\"