Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Կա միտումնավոր հանցագործություն և անզգույշ։ Կա անփութություն և կա դիտավորյալ ձախողում։ Անզգույշ հանցանքն ու զանցանքը մի կերպ կարելի է ներել, միտումնավորը՝ ոչ։ Պարզ է, որ գործող իշխանությունների թույլ տված սխալների ու վրիպումների մեծ մասը անգրագիտությունից, անփութությունից, անփորձությունից է գալիս։ Բայց կան սխալներ, որոնք չարամիտ հանցագործություններ են, քանի որ բխում են ցինիզմից, լկտիանալուց, սեփական անսխալականության զգացումից և այն համոզմունքից, որ իրենց ամեն ինչ կարելի է։
Ասենք, պատերազմից հետո այս շիկացած ու նյարդային օրերին, երբ մարդիկ խոշորացույցով հետևում են նրանց, ամեն ինչ նկատում, և ամեն օր կարող է համբերության բաժակը լցվել, ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մեկի մտերիմին նշանակել տնօրեն՝ դեմ գնալով կոլեկտիվի ցանկությանը և նրանց ստիպելով, որ դուրս գան փողոց։ Քանի օր է՝ մենք հետևում ենք Աբովյանի թիվ 1 դպրոցի բողոքի ակցիաներին և ապշում՝ ո՞վ է Ռոմանոս Պետրոսյանը, որի համար իշխանությունը գնում է նման քայլի։
Կամ՝ իշխանությունների հանդեպ մերժումի և զայրույթի այս օրերին ինչ-որ անարժան մեկը նշանակվում է նախարար, ապա գործուղման մեկնում Իրան՝ մեզ համար կարևոր երկիր, որի պահվածքից շատ բան է կախված, այնտեղ հարբում և սկանդալի հերոս դառնում։
Կամ՝ վարչապետի կինը մեկնում է Մոսկվա, ողջ հասարակությունը քայլ-քայլ հետևում է նրա վոյաժներին, համացանցը լցվում է զայրույթով ու հայհոյանքով, սակայն նա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո ԱՄՆ է մեկնում։ Մի՞թե այս իշխանությունն իսկապես թքած ունի հանրային կարծիքի վրա և կարծում է, որ իրեն ամեն ինչ ներվելու է։ Բայց չէ՞ որ նման պահվածք ունեին նաև հանրապետական նախկին իշխանությունները։
Պատմությունից ոչ մի դաս չե՞ք քաղում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։