Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընտրություններին մասնակցող շատ ուժեր հայտարարեցին, որ որեւէ պարագայում, որեւէ ձեւաչափով չեն պատրաստվում համագործակցել այս կապիտուլյանտ եւ դավաճան իշխանության հետ։ Այդպես են արտահայտվել շատ ուժեր, ինչը նշանակում է՝ այս իշխանությունը որեւէ պարագայում վերարտադրվելու շանս եւ հնարավորություն չունի,-«Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների եւ դաշինքի անդամների ասուլիսի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ մի քանի կուսակցությունների եւ դաշինքների առաջին համարի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքը, հայտարարել են, որ չեն պատրաստվում դավաճանի հետ մտնել բանավեճի։
«Հայաստան» դաշինքը շատ հստակ հայտարարել է իր դիրքորոշումը, որ մենք դավաճանի հետ որեւէ քննարկելու, բանավիճելու հարց չունենք։ Մենք ունենք մի օրակարգ՝ քշել այս չարիքի իշխանությանը։ Նաեւ շատ կուսակցություններ։ Դա ինչ է նշանակում․ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հետ նույնիսկ դերակատար քաղաքական ուժերը քննարկելու, բանավիճելու որեւէ թեմա չունեն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են պատերազմում նահատակված հերոսների մարմինը այսպես բարձիթողի վիճակում են պահել։
«Սա այս կառավարության անմիջական գիտությամբ է տեղի ունեցել, որը որեւէ պարագայում չի ներվելու։Այն ներողությունը, որը խնդրելով՝ փորձում են հարցը փակել րենց բնավորության համաձայն, մեղմ ասած՝ խայտառակություն է եւ դա այսօրվա իշխանության դեմքն է։Այսօրվա չարիքի կառավարության աջակիցները կամ հավանական ընտրողները պետք է հասկանան՝ ում են քվե տալիս, ովքեր են Հայաստանի իշխանության ղեկին»,-նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում տիրում է անտերություն, ինչի հետեւանքով քրեակատարողական հիմնարկներում խոշտանգվում են քաղաքացիներ, տեղի են ունենում սպանություններ,
«Այս մղձավանջին կարող ենք վերջ դնել հունիսի 20-ին՝ մեր ժողովրդի օժանդակությամբ, մասնակցությամբ եւ կազմակերպմամբ։ Պարզապես պետք է քշենք այս իշխանությանը եւ վերջ դնենք այս անտերությանը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում