կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-18 00:12
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը. պաշտպան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը. պաշտպան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պատրաստվում է նրան հայտնել, որ նա հաղթել է Գորիսի  ՏԻՄ ընտրություններում։

«Պատրաստվում եմ մտնել «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և Առուշանյանին հայտնել ուրախալի լուրը», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այս պահին Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։

Նշենք, որ ՀՀ 6 մարզի 9 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին:

Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։ 

 

Տես նաև՝ Որոտանում 68 քաղաքացի քվեարկել է Առուշ Առուշանյանի, 31 քաղաքացի՝ իշխանության օգտին․ Մենուա Հովսեփյան:

Տես նաև՝  «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է Շուռնուխում եւ Բարձրավանում:

Տես նաև՝  Որոտան եւ Ներքին խնձորեսկ համայնքներում նույնպես ՔՊ-ն պարտվել է. «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է:

Տես նաև՝  Նոր ընտրական արդյունքներ Գորիսից. «Առուշ Առուշանյան» դաշինքը առաջատար է:

Տես նաև՝  Նոր թվեր Գորիսից. Առուշանյանը ջախջախում է Նիկոլի թեկնածուին: